4008 դիտում
10:31 06-10-2016
Պահանջվում է բարձր զգոնություն ռազմական գործողությունների բռնկում թույլ չտալու համար. Կազիմիրով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ԼՂՀ նախագահի հրավերով մասնակցեցի ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի արարողություններին։ Ամենամեծ տպավորությունս այն է, որ մարդիկ դասեր են քաղել ապրիլյան պատերազմից, տրամադրված են, որպեսզի թույլ չտան հետագա սրացումներ շփման գծում, այս ուղղությամբ ժողովրդի տրամադրությունն ու տրամադրվածությունը չափազանց հստակ է»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի դիվանագետ, 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի նախկին համանախագահ, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը՝ ներկայացնելով շաբաթներ առաջ իր կատարած այցն Արցախ։
Ըստ նրա՝ ԼՂՀ ժողովուրդը քաղել է այն դասը, որ իրերի դրությունը բանակցային սեղանին և իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում պահանջում է հատուկ ուշադրություն, բարձր զգոնություն, քանի որ տարբեր տեսակի ինտրիգային, ավանտյուրիստական ծրագրեր կարող են շարունակել կազմվել։ «Ուստի, իհարկե, պահանջվում է բարձր զգոնություն՝ թույլ չտալու համար շփման գծում միջադեպերի, առավել ևս՝ ռազմական գործողությունների բռնկում և առաջացում»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
09:22 01-03-2014
Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանելու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար․ 168 ժամ
5209 դիտում
10:35 22-02-2018
Արցախի հակամարտության գոտում բռնկում միշտ կարող է պատահել. «168 Ժամ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»