30619 դիտում
15:51 22-02-2018
Արցախում հակառակորդի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել
Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Արցախի Հանարպետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նմանատիպ նյութեր
19660 դիտում
09:26 17-05-2016
Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
54932 դիտում
09:42 25-04-2017
Ադրբեջանական զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել. Արցախի ՊԲ
56839 դիտում
10:32 08-01-2018
Ադրբեջանական զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»