211652_close_icon
views-count2909 դիտում article-date 17:34 22-02-2018

ՀՀԿ-ն վաղը կորոշի Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը

Խորհրդարանի իշխող Հանրապետական (ՀՀԿ) խմբակցությունը վաղը նիստ է հրավիրելու, որտեղ որոշվելու է Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջադրման հարցը: Այս մասին [url=https://www.azatutyun.am/a/29056598.html]«Ազատությանը»[/url] տեղեկացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/21/1089729/]հայտարարել էր[/url], որ Հանրապետական խմբակցությունն այս շաբաթ Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում Ազգային ժողովին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Նոր նախագահին մարտի սկզբին կընտրի Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Իսկ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահի լիազորությունները։

Նմանատիպ նյութեր