211652_close_icon
views-count1683 դիտում article-date 16:32 19-04-2019

ՀՀ նախագահի աշխատակազմը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ: Այդմասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչև ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երևան, «Հանրապետության տուն», Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմումը (ձև N1), 2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը, 4) հայերենին տիրապետելու վերաբերյալ պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթը, 5) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը, 6) կենսագրական տվյալները պարունակող թերթիկը (ձև N2), 7) մասնագիտական աշխատանքի՝ իրավաբանի որակավորում ստանալուց հետո իրավունքի ոլորտում իրականացրած մասնագիտական գործունեության առնվազն տասնհինգ տարվա փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները, 8) բարձր մասնագիտական որակները հավաստող այլ փաստաթղթերը (առկայության դեպքում): Հավակնորդների կողմից ներկայացված բոլոր դիմումներն ու փաստաթղթերը Հանրապետության նախագահը ընդունելու է ի գիտություն՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքը համալրելու համար ցանկություն ցուցաբերած անձանց վերաբերյալ տեղեկատվություն»: Ձև N1 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ քաղաքացի ------------- ---------------- -ից (անուն, ազգանուն) --------------------------------------------------------------------------------------- (բնակության վայրի հասցե, հեռախոսահամար, էլ. հասցե) ԴԻՄՈՒՄ Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ եմ ներկայացնում Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները հավաստող փաստաթղթերը (պատճենները)՝ խնդրելով քննարկել իմ թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար: Միևնույն ժամանակ --------------------- համաձայնությունս՝ իմ թեկնածության (տալիս եմ, չեմ տալիս) վերաբերյալ փաստը հրապարակելու համար: Հարգանքով՝ --------------------- ---------------- ----------------------- -------------- (անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ) Ձև N2 ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԹԵՐԹԻԿ լուսանկար 1. -------------------------------------------------------------------------------------------------- անունը, ազգանունը, հայրանունը 2. ---------------------------------------------------------------------------------------------------- սեռը, ծննդյան ամսաթիվը, ծննդյան վայրը 3. Կրթությունը ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ : 4. Աշխատանքային գործունեությունը ----------------------------------------------------------------------------------------------------------------------------- : 5. Օտար լեզուների իմացությունը ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------- : 6. Գիտական աստիճանը, գիտական կոչումը ------------------------------------------------------------------------------------------------------------------ : 7. Պետական պարգևներ և մրցանակներ ------------------------------------------------------------------------------------------------------------------------ : 8. Առնչությունը զինվորական ծառայությանը ------------------------------------------------------------------------------------------------------------------- : 9. Ընտանեկան դրությունը ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- : (թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին) երեխաներ) 10. Միևնույն ժամանակ հայտարարում եմ, որ՝ 1) --------------------- միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, (հանդիսանում եմ) 2) ----------- մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա (ունեմ) փորձառություն, 3) --------------- այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի (չունեմ) հետևանքով ի վիճակի չեմ լինելու կատարել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, 4) ------------ դատվածություն և իմ նկատմամբ քրեական հետապնդում (չունեմ) հարուցված չէ, 5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ: ---------- (չեմ ճանաչվել) -------------------------- ------------------------------- ամիս, ամսաթիվ, ստորագրություն

Նմանատիպ նյութեր