211652_close_icon
views-count4108 դիտում article-date 18:14 22-02-2018

Դավիդ Յուրչենկոն դեմ չէ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ: ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է Յուրչենկոյի հետ և կրկին անգամ ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին մեր հավաքականում: Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետևաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի աշխատանքները և հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:

Նմանատիպ նյութեր