211652_close_icon
views-count2198 դիտում article-date 20:49 13-11-2015

Դավիդ Յուրչենկո. Ես Հայաստանի հավաքականում լիմիտի պատճառով չեմ հրաժարվել հանդես գալ

Ռուսական «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է, թե ինչու է մերժել Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը: «Շատ հաճելի էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ինձ հրավիրեց: Այդ մասին մենք խոսել են Ռոման Բերեզովսկիի հետ և նա նույնպես խորհուրդ տվեց գնալ հավաքական: Սակայն ինձ մեծացրել և դաստիարակել է Ռուսաստանը: Հենց այստեղ եմ կատարել իմ ֆուտբոլային առաջին քայլերը: Ու ցանկանում եմ այստեղ՝ Ռուսաստանում ապացուցել, որ արժանի դարպասապահ եմ, արժանի մարդ և արժանի՝ լինել Ռուսաստանի հավաքականում: Սա այն է, ինչին ես ձգտում եմ: Այն, որ մերժել եմ, լեգեոներների լիմիտի հետ կապ չունի: Դրանից չեմ վախենում: Արդեն պարզաբանել եմ, որ ցանկանում եմ ինձ և շրջապատին ապացուցել, որ արժանի եմ Ռուսաստանի հավաքականին», ասել է Յուրչենկոն:

Նմանատիպ նյութեր