3516 դիտում
21:41 22-02-2018
Վարչապետը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Երկրի առաջ մղման գործիք» նախագծին, որում ներառված առաջարկությունները միտված են զբոսաշրջության խթանմանը, օդային հաղորդակցությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում արձանագրվել է Հայաստան այցելությունների 24, իսկ զբոսաշրջության՝ 18,7 տոկոսի աճ: «Մենք ցանկանում ենք ձեզ հետ խորհրդակցել և կախված այն սպասումներից, որ մենք ունենք, համատեղ մտածենք ինչպես անել, որ և ձեր գործերը լավանան, և ձեր կրեատիվությունը մենք մաքսիմալ օգտագործենք: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք այցելությունների 9,8 տոկոսի աճ, սակայն արդեն փետրվարին նկատելի է 20 տոկոսի աճ: Նախորդ տարի մենք ձեռնարկել էինք որոշակի գործողություններ, որպեսզի Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր լինի ճանաչելի: Այս ուղղությամբ 2018-ին ևս ունենք հստակ ծրագիր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև ներկայացված նախագծի վերաբերյալ հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց դիտարկումներով և գնահատականներով, ներկայացրել զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր առաջարկություններ:
Ամփոփելով՝ վարչապետը կոչ է արել լրացուցիչ, ավելի մանրամասն քննարկել ներկայացված նախագիծը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ և առաջարկությունների վերջնական փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Նմանատիպ նյութեր
4103 դիտում
21:45 30-08-2018
Վարչապետը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է բնագավառի զարգացման ուղիները
871 դիտում
16:24 21-06-2014
Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները.
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են