211652_close_icon
views-count5659 դիտում article-date 22:53 22-02-2018

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի հետ

Այսօր՝ փետրվարի 22-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ։ Նախարար Գիորգաձեն շեշտեց հայ եւ վրացի ժողովուրդների մշակութային դարավոր ավանդույթների և պատմականորեն ձևավորված բազմաթիվ ընդհանրությունների մասին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Խոսելով հայ-վրացական մշակութային համագործակցության մասին՝ կողմերն ընդգծեցին, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում և մատնանշեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի ակտիվ գործունեությունը։ Անդրադառնալով պատմականորեն ձևավորված եղբայրական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ պետք է լուրջ աշխատանք կատարել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ևս ակտիվանան փոխշփումները։ Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ տարբեր ծրագրերի և նախագծերի շրջանակներում պետք է ավելի հաճախակի կազմակերպել փոխայցելություններ, որոնք հնարավորություն կընձեռեն նոր սերնդին նաև ավելի ավելի լավ ճանաչել մեր երկրներն ու մշակույթները:

Նմանատիպ նյութեր