211652_close_icon
views-count4610 դիտում article-date 20:52 13-03-2018

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 13-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։ Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվեց նախորդ տարվա աշնանը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Վրաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպան Սադոյանն իր հերթին Վրաստանի Արդարարդատության նախարարին հրավիրեց պատասխան այցով լինել Հայաստանում։ Դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) և հույս հայտնեց, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում: Զրուցակիցներն այս համատեքստում անդրադարձան Հայաստանից այցելուներին առնչվող հարցերին և դրանց՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ուղիներին: Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքներն ու կառավարման նոր ձևի անցմանն առնչվող հարցեր։ Թեա Ծուլուկիանին իր հերթին խոսեց արդարադատության ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի ու արդյունքների մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր