211652_close_icon
views-count9107 դիտում article-date 09:30 23-02-2018

Երևանի քաղաքապետարանի աշխա­տակիցները կպարգևատրվեն 700 մլն դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները՝ ծախսելով գու­մարներն ամենաանիմաստ նպատակներով: «Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ միայն աշխա­տակիցների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 դրամ: Իսկ այս տար­վա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ: Դժվար չէ ենթադրել՝ Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանի­ների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին: Ի դեպ, «Ժողո­վուրդ» օրաթերթն ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դա­տախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը: «Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբեր­վեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծ­վի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր