6932 դիտում
15:23 20-02-2020
Լավագույնը ճանաչված 10 հայ մարզիկները կպարգևատրվեն 5-ական միլիոն դրամով
Կառավարությունն այսօր որոշեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով պարգևատրել:
Այսպիսով՝ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 50 մլն դրամ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին՝
Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ
Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ
Արթուր Ավետիսյան, մարմնամարզություն
Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ
Սլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտ
Տիգրան Կիրակոսյան, սամբո
Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ
Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
Գոռ Մինասյան, ծանրամարտ
Հակոբ Մկրտչյան, ծանրամարտ:
Նմանատիպ նյութեր
9107 դիտում
09:30 23-02-2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կպարգևատրվեն 700 մլն դրամով. «Ժողովուրդ»
1054 դիտում
15:53 07-03-2023
ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները 60 հազար դրամով կպարգևատրվեն. Ալեն Սիմոնյանի կարգադրությունը
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից