11056 դիտում
16:35 23-02-2018
Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին. Vesti.am
Վերջերս ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղադրանքների տարափ է հղել «Ռուսաստանի հայերի միության», «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանին՝ վերջինիս մեղադրելով ռուսաստանաբնակ հայերի ունեցվածքը յուրացնելու մեջ, հայտնում է [url=http://vesti.am/archives/179328?lang=am]Vesti.am[/url]-ը։
Հայաստանի բազմաթիվ ստեղծագործական միությունների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, նկատի ունենալով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բեղմնավոր աշխատանքն ու համագործակցության դրական արդյունքները, իրենց մտահոգությունն են արտահայտել վերոնշյալի առթիվ: Այդ կապակցությամբ նրանք պարզաբանումներ են խնդրել: ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին Ռուբեն Գրիգորյանի որոշ հայտարարությունների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ է տվել:
Վլադիմիր Աղայանի խոսքով՝ ցավալի է նման հրապարակումներ կարդալը։
«Եթե տարաձայնությունը բիզնես ոլորտում է, ապա դա իրենց խնդիրն է, դրա համար կա օրենսդրական դաշտ: Իսկ եթե կա անձի և կազմակերպության վարկաբեկման հարց, ապա մենք դա անտեսել չենք կարող»,-նշել է Աղայանը:
Հավաքի մասնակիցները, ի գիտություն ընդունելով ՌՀՄ փոխնախագահի պարզաբանումները, Ռուբեն Գրիգորյանին զսպվածության և ողջախոհության կոչ են արել և ընդունել համապատասխան հայտարարություն:
Հայտարարություն
Վերջին շրջանում ռուսաստանյան զանգվածային տարբեր լրատվամիջոցներում, ոմն Ռուբեն Գրիգորյանի ստորագրությամբ, հրապարակվում են նյութեր, որոնք նպատակ ունեն ստվեր նետելու «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ճանաչված գործարար և բարերար Արա Աբրահամյանի անվան և գործունեության վրա:
Մեզ`Հայաստանի մշակույթի, գրականության, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներիս համար, նման երևույթն անընդունելի, նաև դատապարտելի է նախևառաջ նրանով, որ ինչ-ինչ նպատակներով փորձելով վարկաբեկել անհատին, խաթարվում է հայ ժողովրդի դարերով ձեռք բերած բարի համբավն ամբողջ աշխարհում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://vesti.am/archives/179328?lang=am]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
904 դիտում
15:47 20-12-2014
ՀՀ մշակույթի նախարարը մասնակցել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 9-րդ համաժողովին
5482 դիտում
18:41 12-03-2018
Վլադիմիր Աղայանի բաց նամակը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին. Vesti.am
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան