Տավուշում ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Երեկ՝ փետրվարի 22-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։
Տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության:
«Հիմա Մուրացանում է, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին հավելյալ տեղեկություններ չի կարող հայտնել: