4271 դիտում
08:56 27-02-2018
ԵՄ-ն չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին:
ԵՄ-ն պատրաստ չէր իրադարձությունների նման ընթացքի: ԵՄ-ն չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունը, ԵՄ-ն չէր պատկերացնում նաև, թե ինչ է նշանակում Հայաստանի այդ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի ԵՄ-ն ստանար իր հարցերի պատասխանները և կարողանար վերաիմաստավորել Արևելյան գործընկերություն ծրագիրը նոր իրողություններ պայմաններում:
Կարծում եմ` դա ճիշտ որոշում էր ԵՄ-ի կողմից, քանի որ ԵՄ-ն կարողացավ գնահատել իրավիճակը, որի հիման վրա Վերանայված Հարևանության քաղաքականություն ձևավորեց և Հայաստանի հետ նոր համաձայնագիր»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Նրա համոզմամբ, այդ ժամանակը նաև Հայաստանին էր անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե որոնք են այն սահմանափակումները և հնարավորությունները, որոնք ԵՏՄ է տալիս Հայաստանին:
«Ներկայումս ամիսներ առաջ ստորագրված համաձայնագիրը և օրերս ՀՀ-ԵՄ փաստաթուղթը ցույց են տալիս, որ կողմերը՝ անկախ ՀՀ-ԵՏՄ անդամակցության, ունեն փոխըմբռնման բավարար մակարդակ և հաստատուն քայլերով առաջ են գնում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանը նույնիսկ ցանկանում է վերադարձնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների այն արագությունը, որն ուներ Ասոցացման համաձայնագրի տապալումից առաջ: Դա մենք միայն ողջունում ենք և առաջընթաց ակնկալում»,- նկատել է խորհրդարանականը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
19:42 30-01-2014
Մաքսային միությանը միանալու գործընթացի առնչությամբ` 10 մլն ՀՀ կառավարությունից
4748 դիտում
16:54 01-09-2014
Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
4220 դիտում
17:33 10-10-2014
Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Այս բաժնից
2230 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1660 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1462 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»