211652_close_icon
views-count10185 դիտում article-date 11:26 27-02-2018

Նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացվել են «ZTE» ընկերության նոր լուծումներով հագեցած տեխնիկական հնարավորությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովի շրջանակներում փետրվարի 26-ին հանդիպել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) ընկերության փոխնախագահ Սյուե Բինին։ Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են այս տարվա գործունեությունը և ընկերության՝ նոր լուծումներով հագեցած տեխնիկական հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: «ZTE» կորպորացիան Չինաստանում մեծությամբ երկրորդ ընկերությունն է, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր։ Բազմաթիվ երկրներում «ZTE» - ն ունի ոչ միայն ներկայացուցչություններ, այլև գիտահետազոտական կենտրոններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր