211652_close_icon
views-count1274 դիտում article-date 22:08 27-02-2017

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «ZTE» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող «Mobile World Congress»-ի աշխատանքների շրջանակներում փետրվարի 27-ին հանդիպել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) ընկերության ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահ Սյուե Բինին։ Սյուե Բինը նախարարին ծանոթացրել է ընկերության ընթացիկ գործունեությանը, կոմերցիոն շուկայում ներկայացված 5G ստանդարտի հնարավորություններին։ Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը, մասնավորապես «Խելացի քաղաք» և «Տվյալների մշակման կենտրոն» նախագծերը և դրանցում ZTE-ի մասնակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: «ZTE» կորպորացիան Չինաստանում մեծությամբ երկրորդ ընկերությունն է, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր։ Բազմաթիվ երկրներում «ZTE» -ն ունի ոչ միայն ներկայացուցչություններ, այլև գիտահետազորտական կենտրոններ։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր