4013 դիտում
19:20 27-02-2018
ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Պարապմունքների շրջանակում վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Ուսումնական պարապմունքի նպատակն էր ամրապնդել ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ժամանակ, բարձրացնել ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը:
Ողջունելով անձնակազմին ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդգծել է զինված ուժերում մարտավարաշարային պարապմունքների անցկացման կաևորությունը և հորդորել է չթուլացնել զգոնության աստիճանը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և օպերատիվորեն կատարելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4737 դիտում
19:15 17-02-2020
4-րդ զորամիավորման զորամասերի հրամանատարների հետ անցկացվել են ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ
2502 դիտում
14:37 23-02-2016
ԼՂՀ-ում անցկացվել են երկօրյա մարտավարաշարային պարապմունքներ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»