3047 դիտում
17:27 28-02-2018
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ գերագույն հանձնակատար ալ-Հուսեյնը բարձր գնահատեց Հայաստանի հետևողական ջանքերը միտված մարդու իրավունքների պաշտպանությանը և ողջունեց ցեղասպանությունների և մադկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնողական քայլերը:
Նախարար Նալբանդյանը հանձնակատար ալ-Հուսեյնին ներկայացրեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձևը։
Հանդիպման օրակարգում էր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը և դրանից բխող կառավարման խորհրդարանական համակարգին անցումը:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատաությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, շարունակել բարեփոխումների գործըթանցը՝ հենվելով գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցության վրա։
Հանդիպմանը անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում իրավիճակին և դրա հետևանքով առաջացած փախստականների հոսքերին։ Այս առումով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դրական համարեց փաստականներին ընդունելու և ինտեգրման ծրագեր իրականացնելու Հայաստանի փորձը։
Նմանատիպ նյութեր
2435 դիտում
16:57 24-01-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից