53601 դիտում
21:01 02-03-2018
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 2,5 ամսական տղայի կյանքը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դուք եք. ծնողները դիմում են համայն հայությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մուրացան» մանկական հիվանդանոցում բուժում ստացող 2.5 ամսական Ալեքս Սևոյանը լույս աշխարհ գալուց 13 օր հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժնմունք: Երբ լույս աշխարհ է եկել նա իրեն լավ է զգացել և 4 օր հետո արդեն դուրս են գրել հիվանդանոցից:
Սակայն հաջորդ օրը Ալեքսը քնել եւ ամբողջ օրը չի արթնացել: Անհանգստացած ծնողները նրան տարել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ երեխան մարսողության հետ կապված խնդիրներ ունի: Նրան մի քանի օր բուժել են, սակայն առաջընթաց չի եղել: Մի քանի օր հետո նրա վիճակը ավելի է վատացել, փորի չափերը մեծացել են և փոքրիկին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսի մայրը՝ Նարինե Սևոյանը ասաց, որ հունվարի 1-ին, Ալեքսի փորը սեւացել է, եւ բժիշկները նրան անհապաղ վիրահատարան են տեղափոխել: Պարզվել է, որ փոքրիկի անոթներում առաջացած թրոմբները փակել են սնուցող նյութերի մուտքը բարակ աղի, և մեռուկացում է սկսվել: Վիրաբույժները ստիպված էին հեռացնել փոքրիկի գրեթե ամբողջ բարակ աղին, ով այդ ժամանակ ընդամենը 15 օրական էր: Հեռացրել են նաեւ զստաղիքը՝ ընդհուպ մինչեւ բարակ եւ հաստ աղիները բաժանող փական:
Ներկայումս Ալեքսի վիճակը գնահատում են կայուն ծանր: Քանի որ փոքրիկի անոթները թույլ են, նրան չեն կարողանում սովորական կատետրով կերակրել՝ սնուցող նյութերը նրան ներարկվում են կենտրոնական արյունատար կատետրով:
Երեխայի կյանքը հնարավոր է փրկել միայն բարակ աղիների փոխպատվաստման արդյունքում, ինչը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում: Արտասահմանյան բժիշկների խոսքով՝ փոքրիկը մի քանի ամիս եւս բուժվելու կարիք ունի, որից հետո, եթե նրա վիճակը թույլ տա, պետք է կատարվի բարակ աղիի փոխպատվաստում, որը նրա կյանքը կփրկի եւ հետագա առողջացման հեռանկար կապահովի: Նման բուժման կազմակերպման համար մեծ գումար է անհրաժեշտ, որը երիտասարդ ընտանիքը չունի:
Երեխային ԱՄՆ տեղափոխելու և բուժումն այնտեղ կազմակերպելու համար ընտանիքը հայթայթել է անհրաժեշտ գումարի որոշ մասը: Ալեքսի ծնողները դիմում են բարեգութ մարդկանց՝ գումարի մնացած մասը հավաքելու համար:
Փոքրիկի տեղափոխման և նախնական բուժման համար անհրաժեշտ է 250.000 դոլար:
[b]Հեռ. 093136661— Նարինե Սևոյան (երեխայի մայրը)
077136637—Նորայր Սևոյան (երեխայի hայրը)
Հաշվեհամար- INECOBANK Norayr Sevoyan
USD (AMD)-2051254328931020
[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+