211652_close_icon
views-count2838 դիտում article-date 23:18 02-03-2018

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստը։ Ամփոփվել են 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկվել 2018 թվականին հասարակական խորհրդի գործունեության հետ կապված հարցեր: Նշվել է, որ ստացված 162 դիմում-բողոքից 159-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին: Հիմնավորված են համարվել 99 դիմում-բողոքում արծածված հարցերը, ուստի հանձնաժողովը միջամտել է դրանց լուծմանը: Արդյունքում՝ վերանայվել է զինծառայության պիտանելիության 31 եզրակացություն, 24 զորակոչիկի տրվել են տարկետումներ, 7-ը՝ ճանաչվել են ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել են պահեստազորում: Ընդգծվել է քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի համագործակցության արդյունավետության բարձացումը: Դրա հետ մեկտեղ, շեշտվել է դիմում-բողոքների լուծման գործում փորձագիտական հայեցողության չափազանցման անթույլատրելիությունը, արծածվող հարցերին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր