23844 դիտում
12:40 04-03-2018
Շղթայական ավտովթար Լոռու մարզում. Ալավերդի քաղաքում բախվել են 06-ը, Mercedes-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքում միմյանց են բախվել Շամուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Վաչիկ Վանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի, 23 UL 025 համարանիշի, Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Գագիկ Ամիրխանյանի վարած Mercedes 69 LD 009 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Վասիլի Բեկթաշյանի վարած Nissan մակնիշի 15 ՏU 303 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ի ուղևորուհի, 14-ամյա Տաթևիկ Վանյանը դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն գնացել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Թումանյանի Ոստիկանության օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9334 դիտում
17:04 24-10-2015
Շղթայական ավտովթար Ալավերդի քաղաքում. բախվել են 3 Mercedes-ները, Audi-ն և 06-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
8041 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)