Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է հայտնի երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը
Այսօր՝ մարտի 4-ին, Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է հայտնի ռոք երաժիշտ, «Ակվարիում» խմբի հիմնադիր, 64-ամյա Բորիս Գրեբենշչիկովը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Խմբի ղեկավար Մաքսիմ Լանդեն նշել է, որ, եթե երկրպագուները անհանգստանում են երաժշտի համար, ապա լավագույն օգնելու միջոցը նման դեպքում աղոթքն է նրա համար:
Նշվում է, որ երաժիշտը հոսպիտալացվել է պնևմոնիա ախտորոշմամբ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: