2263 դիտում
13:42 05-03-2018
Միջազգային երեք ընկերություն Հայաստանում կզարգացնեն բիոտեխնոլոգիական ոլորտը
Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման շահառու «FMD K&L Europe» ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական «Sylex» և «Clinerion» ընկերությունների հետ։
Մասնավորապես երեք ընկերությունները համագործակցելու են՝ Հայաստանում բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների բնագավառում ներդրումները խթանելու, միջազգային առաջատար փորձը ներդնելու գործում։
«Գործընկերների առաջադեմ տեխնոլոգիաները, մասնագիտական փորձը և մեր կարողությունները վստահություն են ներշնչում, որ այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կբացի ոլորտի զարգացման համար»,- նշել է “FMD K&L Europe” ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։
«Օտարերկրյա ներդրումներով գործող ընկերության գնահատականը Հայաստանի ներդրումային դաշտին լավագույնս արտահայտվում է նրանց կողմից այլ օտարերկրյա ընկերություններ Հայաստան բերելով, որի շատ լավ օրինակ է այս եռակողմ ծրագիրը»,- նշել է ՀԶՀ Հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։
Նմանատիպ նյութեր
978 դիտում
20:44 09-04-2015
Գավառում կզարգացնեն մարզային երիտասարդական կազմակերպությունների կարողությունները
1101 դիտում
15:46 25-05-2015
Իրանը և ԱՄՆ-ն առևտրային հարաբերություններ կզարգացնեն
Այս բաժնից
847 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
712 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
988 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին