38773 դիտում
15:26 05-03-2018
Վառոդի հոտը չիմացող «աչկարիկի» տեղ էր դրել. Արմեն Դարբինյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին
Վազգենի ծննդյան օրն է այսօր… բոցավառ մի մարդու, ուղնուծուծով Հայ, ամբողջովին ազգային, բնույթով՝ պետական, ոգով՝ խենթ ու խելառ…
Ոչ մի կեղծ արտահայտություն դեմքին կամ մտքերում. եթե սիրում ու ընդունում էր՝ ապա ամբողջությամբ, սրտի խորքում, եթե չէր ընդունում՝ բռնկվում էր անմիջապես, ու նորից՝ անկեղծության ամենախորը աստիճանի… Մեծ կասկածով ընդունեց ինձ պետական համակարգում՝ վառոդի հոտը չիմացող «աչկարիկի» տեղ էր դրել…
Ամեն ինչ փոխվեց, երբ միասին գնացինք կրակելու… հետո ֆուտբոլն էր… հետո Բաշ-Ապարանի անձրևն ու ցեխը 1998-ի մայիսի 28-ին. բառիս բուն իմաստով լողացանք այդ օրը ցեխաջրում միասին… Թերահավատությունից՝ Եղբայրություն, սա է եղել մեր համատեղ ընթացքը… Երկուսիս համար էլ հոգեբանորեն ամենածանրը, իհարկե, Վարչապետության փոխանցումն էր և Վազգենի՝ «Ուզում եմ, որ միասին լինենք»-ը… ես հակաճառում էի ու չէի համաձայնում… արդյունքում իմ՝ Իր կառավարության կազմում հայտնվելու մասին իմացա «Հայլուր»-ից… հետո «Երազ իմ երկիր, Հայաստանն» էր, որ երգում էինք զուգերգով… շաաատ անգամներ… Շատ է պակասում Վազգենի Շիտակությունը այսօր մեզ… ամենուրեք… ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԵՂԲԱՅՐ ԻՄ:
[b]Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ նախկին վարչապետ
[/b]
Նմանատիպ նյութեր
2828 դիտում
13:54 09-09-2016
Գոյություն ունի «Վառոդի աշտարակ», որը վառոդի հետ արդեն կապ չունի
59196 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
958 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
880 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան
826 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը