29774 դիտում
15:28 02-01-2025
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. տեսախցիկը արձանագրել է Երևանում՝ Շիրակի փողոցում «BMW»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 28-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Շիրակի փողոցում, «BMW»-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին:
Այսօր՝ հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ը ընթերցողից ստացել է տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել հետիոտնի համար նախատեսված ցուցանակը, ապա «Երևան» խորհրդանիշով նստարանը, հետո բախվել ծառին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտաացվել էր հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկ Էդիկ Սասունցն ու կրտսեր պարեկ Արթուր Հայրապետյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել, որտեղ էլ պարզվում էր վարորդների ինքնությունը:
Բախման հետևանքով էլ «Ford»-ը հետ էր ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար «Ford»-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
122922 դիտում
11:43 18-07-2019
Տեսախցիկը արձանագրել է երեկ Կոտայքի մարզում КамАЗ-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ