211652_close_icon
views-count2235 դիտում article-date 15:25 06-03-2018

Պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտներն ավելացել են շուրջ 18 տոկոսով. Slaq.am

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 18 տոկոսով՝ կազմելով 183.9 մլդ դրամ, հայտնում է [url=http://www.slaq.am/arm/news/1233650/]Slaq.am[/url]-ը՝ ղում անելով Մենուա հարությունյնաի ֆեյսբուքյան գրառմանը։ «Այս ցուցանիշը ևս մեկ անգամ փաստում է, որ ՊԵԿ-ը շարունակում է ստվերի դեմ պայքարն ու թույլ չի տալիս գործարարներին թաքնվելով քաղաքական, անձնական քավոր-սանիկական տանիքների տակ՝ թաքցնել հարկերն ու վնասել պետության զարգացմանը, իսկ մյուս կողմից՝ այս թվերը ևս մեկ անգամ փաստում են, որ 2017-ին իսկապես եղել է տնտեսական աճ, որը շարունակվում է նաև այս տարի: Որքան էլ տարբեր ներկա և նախկին քաղաքական գործիչներ քննադատեն վարչապետ Կարապետյանին՝ փորձելով հերքել նրա տնտեսական ձեռքբերումները՝ թվերն ու իրականությունը այլ բան են հուշում և ի օգուտ վարչապետի: Ամենակարևորը՝ գործարարներն իրենք փաստում են, որ իրենց բիզնեսներում առաջընթաց կա հատկապես՝ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը զգալիորեն ավելացել է: Ի դեպ, օրերս ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակի պատվիրակները անդրադառնալով ՊԵԿ-ի մեկուկես տարվա իրականացրած բարեփոխումերին՝ փաստել են տեսանելի և տպավորիչ բարեփոխումների արդյունքները, բարձր գնահատել եկումուտների շարունակական աճը, ՊԵԿ-ի կառուցվածքային օպտիմալացման միջոցառումները և այդ համատեքստում աշխատանքի կազմակերպման նոր գործելաոճը: Ասել է, թե ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի սկզբունքային պայքարը կոռուպցիոն ռիսկերի վերացման, ստվերը կրճատելու և բիզնեսի համար հավասար դաշտ ստեղծելու գործընթացը, ինչպես նաև՝ ուռճացած ՊԵԿ համակարգը օպտիմալացնելուն ուղղված քայլերը բարձր գնահատականի են արժանացել նաև միջազգային կառույցների կողմից, ինչը, անշուշտ, վստահության և համագործակցության նոր հորիզոններ է բացելու Հայաստանի կառավարության և միջազգային դոնոր ընկերությունների միջև»,-ասված է գրառան մեջ:

Նմանատիպ նյութեր