706 դիտում
14:56 02-04-2020
1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
2019-ի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով, կամ 16,5 տոկոսով:
«Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2018-ի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշներից ավել են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով:
Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018-ի համեմատությամբ, 2020-ի առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով»,-ասց վարչապետը:
Նա նկատեց, որ իհարկե, բոլորն էլ գիտակցում են, որ կորոնավիրուսի պատճառով դեռ անորոշություններ շատ կան. «Ակնհայտ է, որ մենք այդ տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019-ի և 2020-ի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Իհարկե, ստեղծվել է նոր իրավիճակ և ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանանք նույնքան արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնել»:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն տնտեսվարողներին, որոնք պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը, նաև ՊԵԿ-ին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար:
Նմանատիպ նյութեր
808 դիտում
14:21 06-04-2023
2023-ի առաջին եռամսյակի հարկային եկամուտներն աճել են 15.2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
1811 դիտում
15:01 22-07-2019
Հայաստանում տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%- ով
2235 դիտում
15:25 06-03-2018
Պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտներն ավելացել են շուրջ 18 տոկոսով. Slaq.am
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»