2809 դիտում
11:10 07-03-2018
Մեկնարկել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն ԱՄՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Կարնեգի հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ու ՀՀ արտաքին քաղաքականության արդի հիմնախնդիրներին, հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող այլ հարցերի:
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերին:
Երեկոյան Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցում պատվիրակության պատվին հայ համայնքի անունից կազմակերպվել է ընդունելություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5720 դիտում
12:22 12-12-2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակության հանդիպումները Իրանում շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
544 դիտում
19:17 29-08-2024
Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուրուգվայից ժամանած պատվիրակության հետ
Այս բաժնից
664 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1075 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում