211652_close_icon
views-count37007 դիտում article-date 16:53 07-03-2018

Արտակարգ դեպք Երևանում. 69-ամյա քաղաքացուն հարվածել, գցել են գետնին ու նրանից հափշտակել խոշոր չափի ԱՄՆ դոլար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 6-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով ստացել է «վերին շրթունքի շրջանի կտրած-ծակած վերք» վնասվածք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 69-ամյա Համլետ Սողոյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Ազատության պողոտայի թիվ 19 հասցեի մոտ իրեն անծանոթ, 2 անհայտ անձինք հարձակվել են իր վրա, նրանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին, գցել գետնին, որից հետո իր տաբատի գրպանից բացահայտ հափշտակել իր մոտ եղած 2600 ԱՄՆ դոլարը և դիմել փախուստի։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր