98398 դիտում
18:10 25-11-2017
Խոշոր չափի խարդախության դեպք Երևանում. ընկերության տնօրենը պնդում է, որ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգից հետո իրենց ընկերությանը 285 հազար ԱՄՆ դոլար «գցել են»
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում «Բլյու Արրթս Փրոդաքշնս» ընկերության տնօրեն` Ֆայեղեհ Աթաշինի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմումով հայտնել է, որ իր ընկերությունը, հանդիսանալով Գուգուշ երգչուհու համերգների կազմակերպման և անցկացման իրավատերը, այս տարվա օգոստոս ամսին Կուրոշ Շոկուֆանդեհը ձեռք է բերել երգչուհու համերգը անցկացնելու իրավունք, որը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս տարվա օգոստոսի 31-ին:
Դիմումատուն հայտնել է նաև, որ Կ. Շոկուֆանդեհը իրենց ընկերությանը պետք է վճարեր 285 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով վճարում չի կատարել:
Խոշոր չափի խարդախության դեպք Երևանում. ընկերության տնօրենը պնդում է, որ մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգից հետո իրենց ընկերությանը 285 հազար ԱՄՆ դոլար գցել են:
Ավելի վաղ [url=http://past.agency/?p=165189&l=am]«Փաստ» [/url]օրաթերթը գրել էր, որ «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram/ի իր էջում գրառում էր կատարել օգոստոսի 31-ին Երևանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով:
Հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով էր հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք էր բարձրացրել Ադրբեջանում:
2011-ին, երբ Բաքվում փորձել էին կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել էր Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ էր հայտարարվել: Այսինքն՝ իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել էր ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլևս չի կարող այդ երկիր մեկնել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37004 դիտում
16:53 07-03-2018
Արտակարգ դեպք Երևանում. 69-ամյա քաղաքացուն հարվածել, գցել են գետնին ու նրանից հափշտակել խոշոր չափի ԱՄՆ դոլար