38237 դիտում
21:59 07-03-2018
Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու 06-ը . 5 վիրավորների մեջ կան պայմանագրային զինծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Opel Vectra մակնիշի 05 ԼՕ 516 համարանիշի և Մաստարա գյուղի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 MM 107 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 41-ամյա Անդրանիկ Ներսիսյանը, 27-ամյա Վոլոդյա Պետրոսյանը, 24-ամյա Տիգրան Սերոբյանը և 06-ի ուղևորներ, Մաստարա գյուղի բնակիչներ, 21-ամյա Աբել Հակոբյանն ու 21-ամյա Խաչատուր Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը պայմանագրային զինծառայողներ են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3768 դիտում
23:01 21-01-2014
Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը.կան վիրավորներ, այդ թվում` պայմանագրային զինծառայողներ