211652_close_icon
views-count3768 դիտում article-date 23:01 21-01-2014

Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը.կան վիրավորներ, այդ թվում` պայմանագրային զինծառայողներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 20-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:50-ի սահմաններում Արգել-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 25-ամյա Սամվել Պողոսյանի վարած Volkswagen Golf մակնիշի 25 ՕՕ 088 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ 31-ամյա Արտակ Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 33 ԼT 774 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ս. Պողոսյանն ու ուղևոր, Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ 24-ամյա Գոռ Մելքոնյանը և Opel-ի ուղևոր Արգել գյուղի բնակիչ 54-ամյա Հրաչիկ Հունայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ս. Պողոսյանն ու Գ. Մելքոնյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ: Ըստ տեղեկությունների, նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր