5373 դիտում
14:57 09-03-2018
Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Ֆեդերիկա Մոգերինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում, հաղորդում է «[url=https://www.azatutyun.am/a/29088207.html]Ազատություն[/url]» ռադիոկայանը:
Մոգերինին ուրախությամբ արձանագրել է, որ այս անգամ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։
Ընդգծելով, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը երեք հիմնարար համաձայնագիր է կնքել, Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։
«Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», - նշել է Մոգերինին։
Ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուր [url=https://www.azatutyun.am/a/29088207.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1071 դիտում
13:46 10-11-2014
Ռուսաստանը պարտավոր է կատարել իր հանձնառությունները և դուրս բերել զորքը Ուկրաինայից. Ֆեդերիկա Մոգերինի
2170 դիտում
12:31 22-07-2016
Անընդունելի են միջոցառումները, որոնք ձեռնարկում է Էրդողանը հեղաշրջման փորձից հետո. Ֆեդերիկա Մոգերինի
4983 դիտում
23:16 25-06-2018
Թուրքիայում նախընտրական քարոզարշավն անցկացվել է անհավասար պայմաններում. Ֆեդերիկա Մոգերինի
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր