41119 դիտում
11:48 11-03-2018
Խոշոր հրդեհ «SV» հյուրանոցի նկուղային շոգեբաղնիքում. հայտարարվել է հդրեհի բարդության «Բիս-1» աստիճան. Ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 29 հասցեում գտնվող «SV» հյուրանոցի նկուղային շոգեբաղնիքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության թիվ 2 և 4 հրշեջ- փրկարարական ջոկատները՝ 2-ական մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ խմբի պետ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին:
Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հյուրանոցի 1 աշխատակից տեղում առաջին բուժօգնություն է ստացել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+