Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Ուոթֆորդ» խաղի լավագույն խաղացող
Հայաստաի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրում «Ուոթֆորդի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/11/1091122/]հանդիպման[/url] (3:0) լավագույն խաղացող:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը «Արսենալի» կիսապաշտպանի խաղը գնահատել է 8,8, ինչը ամենաբարձր ցուցանիշն է երկու թիմերի խաղացողների շրջանում:
8,8 գնահատականին արժանացել է նաև «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը, որը խաղի ընթացքում ետ մղեց 11 մ հարվածը, սակայն նա լրացուցիչ վիճակագրական հաշվարկներով զիջել է Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստ լավագույն խաղացող էր [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/09/1091001/]ճանաչվել[/url] նաև Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Միլանի» հետ արտագնա [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/09/1090971/]խաղում[/url] (2:0):