Հենրիխ Մխիթարյանը՝ «Սաութհեմփթոն»-«Արսենալ» հանդիպման լավագույն խաղացող
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս անսպասելիորեն 2:3 հաշվով պարտվեց ետնապահներից մեկին «Սաութհեմփթոնին»:
Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ սա հայ ֆուտբոլիստի առաջին դուբլն էր ԱՊԼ-ում:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը գնահատել է Մխիթարյանի խաղն այդ հանդիպմանը, ըստ որի վերջինս ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել ամենաբարձր՝ 8,4 գնահատական: