Պեպ Գվարդիոլա. Եթե այսպես շարունակվի, չեմպիոն կդառնանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Սթոք Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Մենք բավականաչափ պահեր ստեղծեցինք և սոլիդ տեսք ունեինք: Ուրախ եմ, որ 18 տարվա ընթացքում «Սթոքին» հաղթում ենք և տանը, և՝ հյուրընկալվելիս: Այժմ մենք գտնվոում ենք չեմպիոնությունից 2 կամ 3 խաղ հեռավորության վրա:
Հաջորդ շաբաթը մենք ավելի հաճելի պայմաններում կաշխատենք: Կիմանանք Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլում մեր մրցակցին: Վաղ թե ուշ, մենք չեմպիոն կդառնանք, եթե շարունակենք այսպես խաղալ:
Կարևոր չէ, թե երբ կհաղթենք», ասել է Գվարդիոլան: