211652_close_icon

Արաբկիրում աղմկահարույց սպանությունը բացահայտվել է էրեբունու ոստիկանների կողմից. կասկածյալը զոհին սպանելու ժամանակ բարձր երաժշտություն է միացրել, որպեսզի իր զոհի օգնության ձայնը հարևանները չլսեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count81505 դիտում article-date 19:21 13-03-2018
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Խալաթյանը վաղը դիմելու է դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ֆելիքս Վարդանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 3-ին ժամը 21:00-ի սահմաններում Ազատության պողոտայի 11ա շենքի 93 բնակարանում վիճաբանության ժամանակ նշված բնակարանատիրոջ՝ 65-ամյա Կարեն Աղաբաբյանին սպանելու մեջ: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխին և դեմքին կան վնասվածքներ: Նույնիսկ հայտնել էր, որ գլխի մի հատված ջնջխված է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ Էրեբունու ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Մարտի 11-ի Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի նշված շենքի նշված տանը սպանություն է կատարվել Կ. Աղաբաբյանի կողմից, որին ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Ռուզան Թ.-ն: Էրեբունու ոստիիկանները ստացված օպերատիվ տվյալներով Երևան քաղաքի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնել են սպանության վայր և պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եղել: Ու արդեն ժամանել են Արաբկիրի Ոստիկանությա բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Իսկ հետո ժամանել են Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետ Տ. Թամամյանի, բաժնի պետի տեղակալ Հարություն Խեդոյանի, ավագ քննիչ Խալաթյանի գլխավորությամբ և նույն օրը Խալաթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ֆ. Վարդանյանը երբ իր զոհին ծեծելիս է եղել, դիմել է ստոր քայլի ՝ միացնելով բարձր երաժշտություն, որպեսզի հարևանները չլսեն օգնության ձայն խնդրող Կ. Աղաբաբյանին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/11/1091112/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա: Ժամանել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Ոստիկանության Արաբկիրի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի և բաժնի պետի տեղակալ Հարություն Խեդոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 93-րդ բնակարանում՝ հյուրասենյակում բազմոցի վրա, հայտնաբերել էին տանտիրոջ դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ բաժանմունքի ծառայողներն ու Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողների հետ՝ Էրեբունու բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, 2 կասկածյալի հայտնաբերել և տեղափոխել էին Ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում աշխատում էին Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ովքեր կատարում էին դեպքի վայրի զննություն: Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ սպանությունից առաջ սպանվածը, ում անունը Կարեն է, իր 2 ծանոթների հետ կերուխում էր արել, որից հետո տեղի էր ունեցել վիճաբանություն, որն ավարտվել էր սպանությամբ: Տան մի քանի սենյակների պատերին, այդ թվում՝ լոգարանում, կային արնանման հետքեր: [b]Էրեբունու ոստիկանների կողմից սպանության կասկածանքով հայտնաբերված 50-ամյա Ֆելիքս Վարդանյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0515293001520954592728984.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր