56521 դիտում
12:26 30-03-2021
Շիրակի մարզի ոստիկանների ու քննիչների հսկայածավալ, գրագետ աշխատանքի արդյունքում Գյումրիում 26-ամյա տղայի սպանությունը բացահայտվել է. պատճառը եղել է համացանցային նամակագրությունը, կասկածյալը Երևանի ավագ դպրոցի աշակերտ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանի, Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են մարտի 27-ին Գյումրիում, Երևանյան խճուղում, թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանի սպանությունը կատարողի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ-ն, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։
Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթ Վ-ն ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը պատրաստվում է դիմել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Դ. Վարդանյանի նկատմամբ, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցում իրար հետ նամակագրական կապ ունենալը։
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ մարտի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրիում քաղաքացիները նկատել էին, որ Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքում երիտասարդ տղայի դի կա։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամանել էին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները շքամուտքում՝ աստիճանների մոտ, հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 26-ամյա Գևորգ Դ-ի դին։
Դեպքի վայրում աշխատել էին փորձաքրեագետները, իսկ քննիչները կատարել էին դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+