211652_close_icon
views-count10731 դիտում article-date 21:37 13-03-2018

Վանաձորի «ARTIST.AM» մշակութային կենտրոնում ներկայացվել է մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Դարերի Խորքից» կայանալիք համերգային ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 13-ին Վանաձոր ARTIST.AM մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Ապրիլի 3-ին Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայանալիք Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի և Տերյան մշակութային կենտրոնի համատեղ «Դարերի Խորքից» համերգային նախագծի մամուլի ասուլիսը, որը նվիրված է մայրության և գեղեցկության տոնին: Բանախոսներ` Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն , նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը, «Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Ներսիսյանն ու անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանը պատասխանեցին լրագրողների հարցերին, ներկայացրեցին համերգի ծրագիրը: ARTIST.AM մշակութային կենտրոնի ղեկավար Մանվել Ալևորյանը ներկայացրեց համերգային նախագծի կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաև ծրագրի աջակիցներին ` Վանաձորի համայնքապետարան, ինֆորմացիոն հովանավորներ Ֆորտունա հեռուստաընկերություն, ՄԻԳ ռադիոկայան և գործընկեր ՊԱՏԱՌ ֆարմշոփ կաֆե:Ասուլիսի ավարտին բոլոր լրագրողներին տրվեց համերգի հրավիրատոմս: Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1958 թվականին Կիրովականի / այժ Վանաձոր/Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ մեկ մշակույթի տանը,իսկ 1972 թվականին անվանակոչվել «Հորովել» և դարձել պետական:Շրջագայություններով հադես է եկել Հանրապետությունում, նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում, Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Իրաքում, Իրանում :2017ին մեշ շուքով նշվեց անսամբլի անվանակոչման 45 ամյակը: Անսամբլը աչքի է ընկնում իր կատարողական ուրույն ոճով և Լոռվա տարածաշրջանի ողջ գունպատկերն է ներառում իր երգացանոկւմ և պարացանկում:Անսամբլում տարբեր տարիներին աշխատել են հայ երգարվեստի և պարարվեստի ականավոր գոծիչներ ` Գրիգոր Հախինյան, Վաղարշակ Կոտոյան, Վանուշ Խանամիրյան , Ազատ Ղարիբյան,Խաչիկ Մարգարյան և այլոք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր