4353 դիտում
10:04 14-03-2018
Ռուսաստանում անցկացվում են հակապուտինյան բողոքի ցույցեր. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը նախապատրաստվում է գալիք նախագահական ընտրություններին: Կազմակերպվում են տաբեր միջոցառումներ և դասընթացներ, ուր ընտրությունների դիտորդներին նախապատրաստում են իրականացնելու դիտորդական առաքելություն: Այս առումով հատկապես ակտիվ են Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4297121.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Հիշեցնենք, որ Նավալնուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել մասնակցել ընտրություններին նրա նկատմամբ հարուցված քրեական գործերի պատճառով: Նավալնին իր նկատմամբ հարուցած գործերը համարում է շինծու, իսկ գրանցման մերժումը ՝ անօրինական:
Նրա կողմնակիցների շարքում կան բազմաթիվ երիտասարդներ: Չնայած քվեաթերթիկի վրա Նավալնու անունի բացակայությանը՝ նրանք ներգրավված են դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ալեքսեյ Նավալնին կոչ է անում իր կողմնակիցներին բոյկոտել ընտրությունները:
«Իմաստ չեմ տեսնում ընդհանրապես չգնալ ընտրություններին, քանի որ այդ դեպքում մասնակիցների բարձր թիվ կգրանցվի ու կհայտարարվի Պուտինի հաղթանակի մասին: Ես չեմ քվեարկի, այլ ուղակի իմ քվեաթերթիկը ինձ հետ կվերցնեմ»,- ասում է Նավալնու կողմնակից Ռոման Շինգարկինը:
Նա հավելում է, որ եթե Պուտինը հեռանար իր երկրորդ ժամկետից հետո, ապա երկիրը նրան կհիշեր որպես պետությունը վերականգնած գործչի, սակայն այժմ թե՛ ինքը և թե՛ իր իշխանությունը դեգրադացվում են, կարծում է երիտասարդ ակտիվիստը: Նա վստահ է, որ այս միջոցով Ռուսաստանը վերածվում է բռնապետության:
Իսկ այս օրերին Ռուսաստանի տարբեր հատվածներում անցնում են հակաիշխանական հանրահավաքներ, ուր մարդիկ բողոքում են ընդդեմ Պուտինի առաջադրմանն ու գործող վարչակազմի: Որոշ վայրերում ոստիկանությունն իրականացրել է բողոքարարների ձերբակալություններ:
Չնայած շարունակվող նախընտրական քարոզարշավի՝ գործող նախագահ Պուտինի առավելությունն ակնհայտ է: Նրա հակառակորդները կարծում են, որ այս ընտրությունները արհեստական են, իսկ առաջադրված թեկնածուները՝ դրածո։
Նմանատիպ նյութեր
1770 դիտում
12:02 25-08-2020
Վիսկոնսինում բողոքի ցույցեր են կազմակերպվել ի պաշտպանություն աֆրոամերիկացիների իրավունքների․ «Ամերիկայի ձայն»
4718 դիտում
18:10 29-04-2017
Ռուսաստանի մի շարք քաղաքներում «Надоел» խորագրով բողոքի ցույցեր են անցկացվում. կան ձերբակալվածներ
21889 դիտում
18:53 05-05-2018
Ռուսաստանմի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում «Նա մեր ցարը չի» կարգախոսով. BBC
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»