211652_close_icon
views-count1773 դիտում article-date 12:02 25-08-2020

Վիսկոնսինում բողոքի ցույցեր են կազմակերպվել ի պաշտպանություն աֆրոամերիկացիների իրավունքների․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում սկսվեցին բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ ոստիկանությունը կրակեց սևամորթ մի մարդու ուղղությամբ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5556286.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ըստ ոստիկանության, իրավապահներն արձագանքել են տեղի ունեցող միջադեպին: Հայտնի է տղամարդու անունը՝ Յակոբ Բլեյք, ով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նա շտապ ենթարկվել է վիրահատության: Դրա մասին տեղեկացրել են նրա ընտանիքի անդամները: Հրապարակված տեսանյութում երևում է, որ Բլեյքը հրազենային հարված է ստացել մեջքից, երբ փորձում էր նստել ավտոմեքենան: Քաղաքային իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել միջադեպից հետո սկսված անկարգությունների պատճառով: Կիրակի երեկոյան հարյուրավոր մարդիկ երթով շարժվել են ոստիկանության բաժնի մոտ՝ հրդեհելով ճանապարհին գտնվող ավտոմեքենաները: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել: Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը դատապարտել է Բլեյքի հետ տեղի ունեցածը, ով, ինչպես հայտնի է, եղել էր անզեն: Նահանգապետը հայտարարել է, որ ժամանակն է գործելու ընդդեմ նման դրսևորումների և տեղեկացրել, որ այս հարցով մոտ օրերս կդիմի նահանագի օրենսդիրներին: Բլեյքի անունը ակտիվորեն շրջանառվում էր սոցցանցերում: Հազարավոր մարդիկ ստորագրեցին միջնորդագիր ՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպին ներգրավված ոստիկաններին: Ըստ ընտանիքի անդամների և ընկերների, վիրահատությունից հետո Բլեյքի վիճակը կայուն է: Ըստ ականատեսների, Բլեյքը փորձում էր բաժանել երկու կռվող կանանց, իսկ ոստիկանությունը, նախքան զենքի կիրառումը, փորձել է հատուկ միջոցներ գործադրել Բլեյքի դեմ: Դեռևս վերջնականորեն պարզ չեն միջադեպի բոլոր հանգամանքներն ու մանրամասնությունները, թե հատկապես ինչն է հանգեցրել զենքի կիրառմանը: Առայժմ պարզ չէ նաև, թե ով է զանգահարել ոստիկանություն և ինչ է տեղի ունեցել մինչև տեսագրության սկիզբը: Վիսկոնսինի արդարադատության նախարարությունը հետաքննում է դեպքը: Հաղորդվել է, որ ներգրավված իրավապահների նկատմամբ այս պահին կիրառվել են վարչական միջոցներ: Նրանց անունները չեն հրապարակվում: Իրավիճակը քաղաքում սակայն շարունակում է մնալ լարված: Երկուշաբթի օրվա դրությամբ ոստիկանների դեմ միջնորդագիրը ստորագրել է արդեն շուրջ 18 հազար մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր