3734 դիտում
15:55 14-03-2018
Վիեննայում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 12-ին Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտը Ավստրիայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ և ՀՀ դեսպանության աջակցությամբ Վիեննայի քաղաքապետարանի հին շենքի հանդիսությունների դահլիճում կազմակերպել էր ամերիկահայ գրող, հրապարակախոս Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի հանրային դասախոսությունը:
Միջոցառմանը մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, մտավորականներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Վիեննայի համալսարանների ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկավ պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտի Վիեննայի գրասենյակի տնօրեն Քրիստոֆ Բենեդիկտերը` ներկայացնելով բանախոսին:
Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը, ով մանուկ հասակում ականատես է եղել նախորդ դարի 80-ականների վերջում ադրբեջանական հայաշատ քաղաքներում տեղի ունեցած ջարդերին, հակիրճ անդրադարձավ իր հեղինակած «Nowhere, A story of Exile» (Ոչ մի տեղ. մի վտարման պատմություն) գրքում զետեղված մանկական հուշերին, պատմեց Բաքվից Հայաստան, ապա ԱՄՆ իր ընտանիքի բռնած փորձություններով լի ուղու մասին:
Այնուհետև բանախոսները քննարկեցին ղարաբաղյան հակամարտության պատմությունը, անդրադարձան Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերին, անդրադարձան 1988-ից առ այսօր արցախահայության կողմից ինքնորոշման իրավունքի համար վարած պայքարին, ադրբեջանական իշխանությունների փոփոխության չենթարկված հակահայկական քաղաքականությանն ու արցախահայության նկատմամբ արձակած լայնածավալ պատերազմին:
Բոլցմանի ինստիտուտը ներկայացնող Քրիստոֆ Բենեդիկտերն իր հերթին ներկայացրեց իր կողմից հեղինակած «Brennpunkt Berg Karabach» (Դիտակետում Լեռնային Ղարաբաղն է) գրքի վրա աշխատելու ընթացքում ունեցած տպավորություններն ու հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ սեփական տեսակետը:
Միջոցառման ավարտին Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5375 դիտում
12:52 26-02-2018
Բաթումում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2221 դիտում
18:09 03-04-2018
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Ռումինիայում
5876 դիտում
23:16 07-05-2018
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Սիրիայում ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում