7261 դիտում
22:58 14-03-2018
SHAMSHYAN.com-ի ընթերցողի նամակը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին. ԴԱՀԿ-ի Ալիմենտի բաժնի պատճառով մարդիկ հանցագործ են դառնում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ընթերցող Արամ Սարգսյանի նամակը՝ ուղղված ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին.
Բոլորս հիշում ենք Վլադիկ Մարտիրոսյանին, որ կացնահարեց մի ամբողջ ընտանիք, մահացավ զոքանչը, վիրավորվեցին աներն ու նախկին կինը: Ոչ մեկ չի ուզում մարդ սպանել և զրկվել ազատությունից... Վլադիկին ուղղակի պետք էր տեսակցել իր տղա զավակին, որը պետք է կազմակերպեր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի Ալիմենտի բաժինը, որ այդպես էլ չկարողացավ կազմակերպեր օրենքով սահմանված տեսակցությունը և Վլադիկին դրդեց այդ քայլին: Ամեն անգամ Ալիմենտի բաժինը մի պատճառ հնարում էր և չէր կազմակերպում տեսակցություն, իսկ Վլադիկը ամեն անգամ գալիս էր խաղալիքներով և նվերներով ու առանց իր երեխային տեսնելու հեռանում ԴԱՀԿ-ի տեսակցության համար նախատեսված Հեքիաթային տնակ շինությունից...
Ուշագրավը այն է, երբ ինչ- որ մեկին տնից զրկելու, բռնագանձելու, մեքենայից զրկելու հարց է առաջանում, միանգամից ԴԱՀԿ-ն գործի է անցնում, վայրկյանական գտնում բերում են, կալանք են դնում հաշիվների վրա, զրկում մարդուն ամեն ինչից, չէ որ մեջը փողեր կան... Իսկ ահա երբ ծնողը զրկում է մյուս ծնողին երեխային տեսնելու հնարավորությունից, այ դա է ամենամեծ հանցանքը...
Մենք՝ հայերս, քաղաքակիրթ ամուսնալուծվել տենց էլ չսովորեցինք, ամուսնալուծվելուց հետո երեխային դարձնում են զենք, որով ամուսինները ցավ են պատճառում հակառակ կողմերին:
Իմ դեպքում էլ, բազմաթիվ օրենքներ խախտելով, զրկեցին իմ օրենքով նախատեսված տեսակցության ժամերից, ներքաշեցին դատական պրոցեսների մեջ, որի համար պատրաստվում եմ դիմել ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն՝ օրինախախտ ԴԱՀԿ աշխատակիցներին պատժելու համար...
Երբ ունես Հայաստանի Հանրապետության Դատարանի վճիռ, որ կարող ես տեսակցել երեխայիդ շաբաթակամ երեք անգամ և ներկայացնում ես ԴԱՀԿ Ալիմենտի բաժին, պարզվում է որ հասարակ ԴԱՀԿ-ի աշխատակիցը կարող է կասեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի նշանակած Դատավորի Օրինական վճիռը...
Դիմում եմ ՀՀ Արդարադատության Նախարար Դավիթ Հարությունյանին՝ վերակազմավորել ԴԱՀԿ-ի Ալիմենտի բաժին կոչվածը, ներգրավել միմիայն ընտանիք ունեցող և չամուսնալուծված աշխատակիցների, որոնք ավելի լավ են պատկերացնում ընտանիքի արժեքը, կապը երեխայի և ծնողի միջև:
Առաջարկում եմ ստեղծել նոր բաժին՝ Երեխայի տեսակցության կազմակերպման բաժին, որտեղ ներգրավված կլինեն նաև հոգեբաններ, որոնք կաշխատեն թե՛ երեխաների և թե՛ ծնողների հետ, ոչ թե ամեն անգամ կհրավիրեն Կիսաբաց լուսամուտների «Ժեստ» կենտրոնի հոգեբաններ Մարիամ և Արկադի Մեհրաբյաններին, որոնք ուղղակի գալիս են և անհասկանալի ժպտում:
Մարդիկ հանցագործ չեն ծնվում, մարդիկ կամ դառնում են կամ էլ դարձնում են հանցագործ:
[b]
Արամ Սարգսյան[/b]
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
51674 դիտում
20:46 25-01-2018
Առաջին անհրաժեշտության խորհուրդներ՝ վթարի վայրում առաջինը հայտնվածներին. SHAMSHYAN.com-ի ընթերցողի նամակը
22629 դիտում
10:36 15-03-2018
SHAMSHYAN.com-ի ընթերցողի նամակը՝ Միացյալ Նահանգներից. «Մենք հավատում ենք հայկական կինոյի վերածննդի նոր փուլին»
2545 դիտում
19:30 07-05-2023
Պարզվեց՝ տղաս շատ ուժեղ է, իսկ բժիշկներն՝ ուղղակի հրաշագործ․ ընթերցողի հուզիչ նամակը