2548 դիտում
19:30 07-05-2023
Պարզվեց՝ տղաս շատ ուժեղ է, իսկ բժիշկներն՝ ուղղակի հրաշագործ․ ընթերցողի հուզիչ նամակը
Oragir.News-ի ընթերցողն անչափ հուզիչ նամակ է ուղարկել, որը հրապարակում ենք ստորև․ «Ապրիլի 18-ին ծննդաբերության սկիզբը նախանշող կծկանքներ զգացի, գնացի հիվանդանոց, որտեղ ասացին, որ տղաս պատրաստվում է լույս աշխարհ գալ ։ Կծկանքները գնալով ավելի էին ուժգնանում, ճիշտ է, անձայն դիմանալն արդեն անհնար էր, բայց հրաշքի սպասումը ստիպում էր դիմանալ։
Նախապես բոլոր հետազոտություններն անցել էի, և բժիշկներն այդ 9 ամիսների ընթացքում որևէ խնդիր չէին նկատել, հղիությունս անցել էր իմ սպասածից ավելի թեթև և պատկերացնել անգամ չէի կարող, որ կարող են հրաշք ունենալն ու նրան կորցնելու վախը կողք կողքի կանգնել։
Տղաս ծնվեց ապրիլի 19-ին։ Սկզբում ամեն ինչ լավ էր, որդուս ներկայությունն էի վայելում` մոռացած բոլոր ցավերը։ Բայց եղավ անսպասելին․․․
Ծննդաբերելուց շատ չանցած զգացի, որ բժիշկները խառնվել են իրար, ինչ-որ բան այն չէր, դա արդեն պարզ էր։ Որոշ ժամանակ անց եկավ բժիշկս ու հայտնեց․ «Ծնվել է նորածնային թոքաբորբով, վիճակը ծայրահեղ ծանր է ու անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան»։
Կյանքը մի պահ կանգ առավ, թվում էր՝ կենդանի չեմ, չեմ շնչում, էլ չեմ հիշում ինչ ասացին դրանից հետո, ոչինչ չեմ հիշում․․․
Մեկ էլ հիշում եմ, որ ասացին` կապ են հաստատել Երևանի բժիշկների հետ և ռեանոմոբիլով նրանք ժամանում են Գորիս՝ տղայիս տեղափոխելու, քանի որ Գորիսում չկան անհրաժեշտ սարքավորումներ, իսկ նրա կյանքի համար կարևոր է ամեն վայրկյանը։ Ձևակերպեցիքն փաստաթղթերը ու ապրիլի 19-ին՝ արդեն կեսօրից հետո Երևանից ժամանած բժիշկները նախ մեկ անգամ ևս հետազոտեցին տղայիս, նշեցին, որ վիճակը ծանր է և տեղափոխեցին Երևան։
Տեղս չէի գտնում, կիսատ էր թվում ամեն ինչ․․․
Երեկոյան արդեն բժիշկները տղայիս հասցրել էին Երևան՝ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք։ Նրան անմիջապես միացրել են շնչառական սարքավորումներին, իսկ որոշ հետազոտություններից հետո ախտորոշումը հաստատել՝ երկկողմանի թոքաբորբ է։ Աչքիս ոչինչ չէր երևում, միայն աղոթում էի, արցունքն աչքերիս` աղոթում․․․
Հաջորդ օրը բժիշկները նշեցին, որ տղայիս վիճակի մասին հստակ ինչ-որ բան ասել դեռ չեն կարող, անհրաժեշտ է սպասել մի քանի օր՝ հասկանալու համար՝ ինչ ազդեցություն է ունենում բուժումը։
Անցավ մի քանի օր․․․ օրեր, որոնք դեռ երբեք այդքան երկար չէին թվացել ինձ․ ժամն առաջ չէր գնում։ Լույսը բացվելուն պես շտապում էինք հիվանդանոց` նորություն իմանալու, բայց պատասխանը մեկն էր` պետք է սպասել։ Մի քանի օր անց, երբ ամուսինս խոսեց տղայիս բուժող բժշկի՝ Իգոր Բենգուրովիչի հետ, վերջինս ասաց՝ հստակ պատասխան կտա միայն բուժման 10-րդ օրը, իսկ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց դրական տեղաշարժ կա։
Երբ լսեցի դրական տեղաշարժի մասին, անմիջապես խնդրեցի բժշկին դուրս գրել ինձ հիվանդանոցից և շտապեցի Երևան։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացում էր պատել ինձ․ սիրտս կարծես դուրս էր գալիս տեղից, վախ, հուզմունք, ամեն ինչ խառնվել էր իրար, այդքան մոտ եմ տղայիս, բայց իմ գրկում չէ նա․․․ արտասվում էի անզորությունից։
Բժիշկների ջանքերի ու ժամանակին ու ճիշտ նշանակված բուժման արդյունքում տղայիս առողջական վիճակը գնալով սկսեց բարելավել։ Հայտնեցին ադքան սպասված լուրը՝ կարող եմ տեսնել տղայիս։ Զգացի՝ սիրտս նորից արագ է բաբախում, բայց այս անգամ արդեն տղայիս նորից տեսնելու անհագ սպասումից։ Չեմ հիշում` ինչպես եմ լուսացրել գիշերը, հիվանդանոց կանչել էին կեսօրին, իսկ ես և ամուսինս լուսաբացին արդեն հիվանդանոցի մուտքի մոտ էինք»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
51677 դիտում
20:46 25-01-2018
Առաջին անհրաժեշտության խորհուրդներ՝ վթարի վայրում առաջինը հայտնվածներին. SHAMSHYAN.com-ի ընթերցողի նամակը
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
847 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար