211652_close_icon
views-count1863 դիտում article-date 19:28 15-03-2018

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան դատապարտել են ՌԴ-ին՝ Սկրիպալին ու նրա աղջկան սպանելու համար

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Ռուսաստանին մեղադրելով Մեծ Բրիտանիայի տարածքում նյարդային համակարգը կաթվածահար անող նյութ օգտագործելու մեջ: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/news/world-europe-43415271]BBC[/url]-ն: Հայտարարությունում նշված է «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Եվրոպայում նյարդային համակարգը կաթվածահար անող նյութ օգտագործելու» մասին՝ որակելով այն Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն: 4 երկրները նշում են, որ այդ գործողությունը Քիմիական զենքի կոնվենցիայի և միջազգային իրավունքի հստակ խախտում է, որը սպառնում է բոլորի անվտանգությանը: «Կոչ ենք անում Ռուսաստանին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ կատարել ստանձնած պարտականությունները», - նշված է համատեղ հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր