211652_close_icon
views-count9865 դիտում article-date 23:53 15-03-2018

Զորակոչիկին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով հայցը Վարչական դատարանը կքննի վաղը

2018 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի զորակոչիկ Ա. Գ.-ի վերաբերյալ ԿԲՀ որոշման դեմ հայցի դատաքննությունը: Վանաձորցի զորակոչիկ Ա. Գ.-ն տեսողական լուրջ խնդիրներով 2016 թ. ձմեռային զորակոչի ժամանակ զինծառայությանը պիտանի ճանաչվելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ 2017 թ. հուլիսի 31-ին 3 տարի ժամկետով [url=http://hcav.am/events/20-9-17-1/]տարկետում է ստացել[/url]: Սակայն կրկին զորակոչիկի նկատմամբ ՀՀ ՊՆ 410 հրամանի ոչ համարժեք դրույթ է կիրառվել: Նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում զորակոչիկը պետք է հանվեր հաշվառումից և ազատվեր զինվորական ծառայությունից: Ա. Գ.-ին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը դիմել է դատարան՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ: Այս գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է 2018 թ. փետրվարի 12-ին: Դատական նիստի ընթացքում ԿԲՀ ներկայացուցիչ, ակնաբույժ Եղիշե Բաղդասարյանը, որն անձամբ է փորձաքննել զորակոչիկին, նշեց, որ համաձայն է եղել զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշմանը: Ըստ նրա՝ ԿԲՀ որոշմամբ զորակոչիկի տեսողության սրության ախտորոշումը չի համապատասխանում նրա առողջական վիճակին, բայց և դրա վերաբերյալ ապացույցներ չկարողացավ ներկայացնել: Դատարանը պարտավորեցրեց պատասխանողին դատարան ներկայացնել զորակոչիկի անձնական գործն ամբողջությամբ: Վաղը Վարչական դատարանը կսկսի գործով դատաքննությունը: [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]

Նմանատիպ նյութեր