4849 դիտում
09:42 19-03-2018
Բացարձակ առաջատար. ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 76,67%-ը
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո հավաքում է 76,67% ձայն, հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Նշվում է, որ, գործող նախագահն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է վայելում. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թ-ին գրանցված ցուցանիշից։
ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքում է 11,79%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67%, «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, Բորիս Տիտովը՝ 0,75%, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։
ՌԴ գործող նախագահն իր կողմնակիցներին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ իր թիմին հաջողվեց ցուցադրել արժանի արդյունք։
Պուտինին արդեն շնորհավորել են մի շարք առաջնորդներ՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը, այլք։
Նմանատիպ նյութեր
47645 դիտում
21:37 24-06-2018
Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանը հավաքել է ձայների կեսից ավելին
976 դիտում
09:28 08-02-2024
Քվեաթերթիկների 93,35%-ի մշակումից հետո Ալիևը ձայների 92,05%-ով հաղթել է նախագահական ընտրություններում
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
706 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել