125097 դիտում
19:34 19-03-2018
Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին Սևանում առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը. կատարողը սառնասրտորեն պատմում էր՝ ինչպես է սպանել զոհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 19-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արսեն Ադամյանի), ոստիկանության Սևանի բաժնի (բաժնի պետ Վիգեն Աղեկյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Արտավազդ Ղազարյան) և նույն քննչական վարչության Սևանի քննչական բաժնի (բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի), ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանի և մարզի ավագ դատախազ Էդիկ Հարությունյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի գործողությունների շնորհիվ բացահայտվել է Գեղարքունիքի մարզում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 18-ին, Սևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գուրգեն Ներսեսովի հարազատները դիմել են ոստիկանության Սևանի բաժի և հայտնել, որ Գ. Ներսեսովը մեկ օր առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել ու նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չունեն:
Նույն օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի և Սևանի բաժնի պետի կողմից ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ Գ. Ներսեսովին հայտնաբերելու համար:
Այսօր առավոտյան ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով Գ. Ներսեսովին սպանելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Սևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գարիկ Հայրապետյանին:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Գ. Ներսեսովին ինքն է սպանել՝ «Մինուտկա» կոչվող ռեստորանային համալիրի հետնամասում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հայրապետյանը Գ. Ներսեսովին սպանել է երկաթե ձողով (մանդիրովկա):
Ոստիկաններն ու քննիչները մինչև կասկածյալին հայտնաբերելը, 3 տասնյակից ավելի հասցեներում են եղել:
Այս պահին կասկածյալը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ սպանել է իր զոհին և դին թողել այնտեղ:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քիչ առաջ սպանության վայրում կասկածյալը քննչական փորձարարության ժամանակ պատմում էր, թե ինչպես է սպանել իր զոհին:
[b]Սպանության կասկածանքով ձերբակալված, 43–ամյա Գարիկ Հայրապետյանն է [/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0259559001521481047201382.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+