211652_close_icon
views-count114467 դիտում article-date 23:27 24-12-2015

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին բուքմեյքերական գրասենյակում առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղամարդու սպանությունը. կատարողը BMW-ով հատել է հայ-վրացական սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 32-այա Կարեն Գագիկի Շահինյանի նկատմամբ: Դատարանը բավարարել է ավագ քննիչ Ա. Խաչատրյանի միջնորդությունը և, եթե սպանությունը կատարող կասկածյալը հայտնաբերվի, նա կտեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր` դկետեմբերի 24-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական ընկերությունում 28-ամյա Արթուր Նազարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` [color=#EF2929]ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները ձեռնարկելով հսկայածավալ ու հավաստի օպերատիվ գործողություններ` պարզել են, որ սպանությունը կատարել է Կ. Շահինյանը` դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հետո կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հատել է հայ-վրացական սահմանը, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեպքի մասին իմացել են ժամը 12:30-ի սահմաններում, երբ արդեն Կ. Շահինյանը, ով փաստացի բնակվել է Գարեգին Նժդեհի 15 շենքի 45 բնակարանում, արդեն «թռել էր» Հայաստանից: [/color] Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ ճիվաղը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել են Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: [color=#EF2929] Վերջիններս իրենց խմբերով եղել են մի քանի հասցեներում և ձեռք են բերել հիմնավոր ապացույցներ` առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ:[/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/24/73609/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր` դեկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել էր տղամարդու դի: Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դին ընկած է եղել գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է եղել արյունով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ տեղում էին նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մի քանի դատախազներ՝ դատախազ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները տեղում աշխատել էին՝ վարչության պետի տեղակալ Լյովա Սաֆարյանի և բաժնի պետի տեղակալ Տիգրան Զաքարյանի գլխավորությամբ, ովքեր վերցրել էին արյան նմուշներ, մատնահետքեր և այլ գործողություններ էին կատարել: [b]Կասկածյալ, 32-ամյա Կարեն Գագիկի Շահինյանը [/b] [img]/ups/images/0661307001451057977819488.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր